Friday, September 26, 2014

քեզ միշտ սպանում են

չկա անցյալ:
այն գալիս է աշնան սկզբին ու տերևների դեղնելուց գալիս են անցյալի մարդկանց մասին հիշողությունները, ամեն տերևի դեղնելու հետ իրենց մասին հիշողություններն են ,,անցյալ կոչվածը,, ու ուզում ես, որ տերևների նման դեղնեն, չորանան,, փշրվեն ու մոռացվեն հիշողությունները,, հող դառնան, որ վրայով քայլես ու չիմանաս էլ, չզգաս էլ,, չհիշես էլ...
անցյալը մենք ենք ստեղծում,,, ու ապրում դրանով,,, այնինչ, շատ մարդիկ նույնիսկ ներկայում չեն զգում քո ներկայությունը, ուր մնաց իրենց անցյալում լինես...
կյանքը անցյալ է, անցյալ ժամանակ,, մենք այնքան չենք մտածում ապագայի մասին կամ անհանգստանում, որքան անցյալի մասին,,, դա կյանք կոչվածն է,,,
կյանքը անցյալ է, անցյալ կատարյալ ժամանակաձև,,, որը եղել ու վերջացել է, պրծ:
բայց մենք հիշում ենք ու նույնիսկ անցյալ կառուցում մեզ համար,, ու որոշում ապրել մեր կառուցած անկյունում,,, այն անկյունում, որտեղ դրված է մի գրասեղանիկ, նկարելու համար բոլոր պարագաները,, մեր սիրելի հեծանիվը ու երկու աթոռ..մեկի համար,, դատարկության համար:
շնչում ես,,հետո ավելի արագ ես շնչում,,, օդը, հասկանալով, որ պետք է քեզ, լքում է,,, ու դու մահանում ես,,մեռնում ես անտերության գրկում,, շնչահեղձ եղած,, ու հասկանում ես, որ չպիտի ապրես անցյալում, քանի որ անցյալում քեզ միշտ սպանում են: